ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության կասկածանքով բերման ենթարկված երիտասարդը խոստովանեց

18.02.2020 12:46 Գողություն
Գողության կասկածանքով բերման ենթարկված երիտասարդը խոստովանեց

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 17-ին, ժամը 16.55-ին, Տիչինայի և Ռ. Մելիքյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Օպելով» հանդերձ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 15-ի ժամը 18.00-ից փետրվարի 17-ի ժամը 18.30-ն ընկած ժամանակահատվածում նա գողացել է Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենայի գազի բալոնը՝ պատճառելով 125.000 դրամի վնաս:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Երիտասարդը խոստովանել է, որ գողություններ է արել նաև հանրապետության մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու և տուժած անձանցից հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: