ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մաշտոցի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Նորագյուղում

Մաշտոցի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Նորագյուղում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 10-ին, ժամը 10.10-ին, Նորագյուղ թաղամասից բերման են ենթարկել 45-ամյա Նաիրա Ա.-ին, որը 2019 թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: