1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են մեքենաներից կատարված գողության դեպքեր

13.03.2020 17:53 Գողություն

Վերջին օրերին ոստիկանության Մաշտոցի բաժնում մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ մի քանի ահազանգ հնչեց։ Թիրախը Աջափնյակ վարչական շրջանի տարբեր մասերում կայանված տարբեր մակնիշի մեքենաներ էին, գողոնը՝ լուսարձակներ, անվադողեր, մարտկոցներ, գազաբալոններ և այլն։ Բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումներ սկսեցին, այդ թվում՝ գիշերային շրջագայություններ ու դարանակալումներ։ Հետևողական աշխատանքը հանգուցալուծվեց մարտի 11-ին։ Քրեական հետախույզների տեսադաշտում հայտնված 27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ի դեպ, կասկածվողի հայտնաբերումից ժամեր առաջ բաժնում գողության փորձի դեպք էր գրանցվել։ Կոտրել էին մի մեքենայի ապակին, բայց ինչ-ինչ պատճառներով ոչինչ չէին գողացել։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ և՛ այս գողության փորձը, և՛ նախկինում արձանագրված գողությունները բերման ենթարկվածի ձեռքի գործն են։ Երևանում բնակվող երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: