Երիտասարդին մարմնական վնասվածքներ էր պատճառել 41-ամյա տղամարդը. Մաշտոցի համայնքային ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի:
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 20-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նույն թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սեպտեմբերի 17-ին 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: