1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

08.04.2020 17:23 Գողություն

Վերջին օրերին ոստիկանության Մաշտոցի բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ մի քանի հաղորդում ստացվեց։ Թիրախում Աջափնյակ վարչական շրջանի բակերում կայանված տարբեր մակնիշի մեքենաներն էին։ Հափշտակում էին կողային հայելիներ։ Բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով նախ պարզեցին, որ գողությունները նույն անձի ձեռքի գործն է։ Շուտով փաստական տվյալներ ձեռք բերվեցին կասկածվողի ինքնության վերաբերյալ։ Խոսքը Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդու մասին էր, որը նախկինում ևս հայտնվել էր ոստիկանների օպերատիվ տեսադաշտում ՝ դարձյալ մեքենաներից կատարած գողությունների համար։ Ապրիլի 7-ին Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին, որտեղ տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածը մեքենաներից գողություններ է արել ոչ միայն Աջափնյակում, այլև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում։ Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժած անձանց հայտնաբերելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: