ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մաշտոցի ոստիկանները հայտնաբերեցին բնակարան մտած դիմակավորված անձին

27.07.2019 15:18 Գողություն

Հուլիսի 26-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիչինայի փողոցի տներից մեկը մարդ է մտել, ապա փախել։
Մեկնել է օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ ժամը 04.30-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, հյուրասենյակի պատուհանը բացելով մտել են տուն և փորձել գողություն անել, սակայն լսելով բնակարանատիրոջ անվամբ հաշվառված գազային ատրճանակից արձակված կրակոցի ձայները, հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել փախուստի:
Մաշտոցի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ համատեղ, ժամը 21.15-ին բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով, Միրաքյան փողոցից բաժին բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: