ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մաշտոցի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել․ երիտասարդը կալանավորված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10.07.2019 17:00 Կողոպուտ

Հունիսի 21-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով Երևանի Սիլիկյան թաղամասից 27-ամյա երիտասարդի էին բերման ենթարկել բաժին։ Պարզվել էր, որ մայրաքաղաքում ապրող երիտասարդը ապրիլին 16-րդ թաղամասում «Մերսեդեսի» կողային հայելիներ էր հափշտակել, ինչպես և Աջափնյակի տարբեր թաղամասերում մի շարք գողություններ արել։ Նա տվեց խոստովանական բացատրություն և օրեր անց կրկին բերման ենթարկվեց։ Այս դեպքում՝ կողոպուտ կատարելու կասկածանքով։ Պարզվեց, որ հունիսի 24-ին նա Մարգարյան փողոցում մի կնոջ էր կողոպտել՝ պարանոցի ոսկյա շղթան բացահայտ հափշտակելով։ Բերման ենթարկվածը կրկին խոստովանեց կատարածը։ Կողոպուտի փաստով քրեական գործ հարուցվեց։ Դեպքից օրեր անց երիտասարդին մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց էլ ընտրվեց կալանավորումը։
Հունիսի 22-ին դարձյալ Մարգարյան փողոցում կողոպուտ էր տեղի ունեցել, ինչի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել։ Քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ ունեին, որ այդ կողոպուտը ևս կատարել է արդեն կալանավորված երիտասարդը։ Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին 27-ամյա երիտասարդը ցուցմունք տվեց, որ հունիսի 22-ին Մարգարյան փողոցում մի կնոջ պարանոցից պոկել է ոսկյա շղթան ու փախել։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: