ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի լույս 7-ի գիշերը անչափահասների գործերով ծառայողների հետ Հասրաթյան փողոցից բաժին բերման են ենթարկել 25 և 21-ամյա երկու երիտասարդի։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրանման զանգվածներով կաթուցիչներ ու մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Դրանք փաթեթավորվել և ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվբել են դատաքիմիական ու տոքսիկոքիմական փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: