1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երկու գողություններն էլ նույն մարդու ձեռքի գործն էին. ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

26.11.2019 16:10 Գողություն

Նոյեմբերի 22-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում մեքենաներից կատարված գողության երկու դեպք գրանցվեց:
Առաջին ահազանգը օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվեց ժամը 12.30-ի սահմաններում. հայտնում էին, որ օրը ցերեկով կոտրել են Մարգարյան փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի ապակին, սրահից գողացել պայուսակ, որի մեջ եղել էր փող, անձնագիր, նույնականացման ու բանկային քարտեր:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում քիչ անց տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Միրաքյան փողոցի 30-ամյա մի բնակիչ: Ժամը 16-ի սահմաներում նշված հասցեից նա բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:
Գողոնը հայտնաբերվեց:
Դեպքի առթիվ նյութեր էին նախապատրսատվում, երբ նույն օրը բաժնում գաղտնի հափշտակության վերաբերյալ մեկ այլ հաղորդում ստացվեց: Ժամեր առաջ կոտրել էին Սեբաստիա փողոցում կայանված «Պեժո» մակնիշի մեքենայի ապակին և սրահից դարձյալ պայուսակ հափշտակել, որի մեջ փող էր եղել:
Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ երկու գողություններն էլ նույն մարդու ձեռքի գործն են:
Կասկածվողը մինչ բերման ենթարկվելը հասցրել էր նաև Սեբաստիա փողոցում կայանված մեքենայից գողություն անել:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: