Դավիթաշենի բաժանմունք բերման ենթարկվածի խուզարկությամբ փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Հերթական դեպքը ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները բացահայտեցին:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 6.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Դավիթաշենի 2-րդ թաղամասից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Զովունի գյուղի 18-ամյա մի բնակչի:
Անձնական խուզարկությամբ կասկածվողի պայուսակից հայտնաբերվեց 25 փաթեթ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: