ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մասիսի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Մասիսի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները, հերթական դեպքն են բացահայտել։ Նրանք Մարմարաշեն գյուղի տներից մեկի հողամասում հայտնաբերել են մինչև 2,5 մետր բարձրությամբ 19 հատ մշակված կանեփի բույս։ Բացի այդ, տանտերը ոստիկաններին է ներկայացրել  տարա՝ լցված մարիխուանայի նմանվող մանրացված չորացված, դեղնականաչավուն չորս գրամից ավելի զանգվածով։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են դատանյութագիտական ու դատաքիմիական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: