ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմատախիլ արված կանեփի թփեր ու թմրանյութ. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գետափ գյուղի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփի չորացված ու մանրացված զանգված:
Օգոստոսի 7-ին ոստիկաններն այցելեցին Գետափ: Տղամարդու հողամասում հայտնաբերվեց ու արմատախիլ արվեց կանեփի 31 թուփ: Նաև հայտնաբերվեցին մանրացված, չորացված կանեփանման զանգված ու օգտագործած երեք կաթուցիչ: Ըստ տանտիրոջ` կանեփն աճեցրել էր իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: