ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խանութի դրամարկղից փող էր գողացել. Մասիսի ոստիկանների բացահայտումը

12.03.2021 15:42 Գողություն

Մարտի 1-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Այնթապ գյուղի մթերային խանութից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ փետրվարի 28-ին, ժամը 23-ի սահմաններում, օգտվելով խանութի տիրոջ անուշադրությունից՝ դրամարկղից փող էին գողացել:
Անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո որոնողական աշխատանք սկսվեց։ Հաղորդումից օրեր անց գաղտնի հափշտակությունը բացահայտվեց բացառապես օպերատիվ ճանապարհով։ Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Շենգավիթ համայնքի 41-ամյա մի բնակիչ։
Մարտի 8-ին կասկածվողը Նոր Խարբերդի ամառանոցներից բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին։
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: