ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այնթապ գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվեց

Հունիսի 5-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբն անմիջապես ձեռնարկեց դանակահարությունը բացահայտելու միջոցառումներ։
Օպերատիվ միջոցառումները Մասիսի քրեական հետախույզներին տարան Այնթապ։ Պարզվեց՝ դեպքը տեղի էր ունեցել Այնթապի 13-րդ փողոցում։ Պարզվեց նաև տուժածի հետ վիճաբանած, ապա դանակահարած անձի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի արդյունքում 33-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Մասիսի բաժին՝ բերելով դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: