Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Մասիսի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել
18.12.2020 17:48
Գողություն
Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 3 տղամարդու։
Բերման ենթարկվածները խոստովանեցին, որ նույն օրը, ժամը 3.30-ի սահմաններում, Նոր Խարբերդ համայնքի խանութներից մեկի մոտից գողացել են մեծ քանակի զովացուցիչ ըմպելիք։
Ըստ տղամարդկանց՝ ապրանքը վաճառել են Երևանում։
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: