1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մասիսի ոստիկանները սրճեփ սարքերից կատարված գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել

23.12.2020 12:12 Գողություն

Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում բնակվող 19 և 27 տարեկան երկու երիտասարդ մայրաքաղաքում և Արարատի մարզի մի շարք գյուղերում գողություններ են արել։
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո դեկտեմբերի 15-ին կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին:
Պարզվել է, որ նրանք դեկտեմբերի 9-ին, ժամը 2-ի սահմաններում, լինգով բացել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղադրված սրճեփ սարքի դուռը և հափշտակել մետաղադրամ ընդունող սարքը՝ մետաղադրամներով: Նույն օրը Գեղանիստ գյուղում էին սրճեփ սարքից գուղություն արել։ Գեղանիստի մեկ այլ փողոցում, նաև Հովտաշատ գյուղում տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել էին կոտրել սրճեփ սարքերի դռները, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէր հաջողվել: Ձեռնունայն չվերադառնալու համար Հովտաշատի շուկայից գյուղմթերք էին հափշտակել։
Հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: