Մասիսի ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջացառումների արդյունքում մայիսի 23-ին, ժամը 16.30-ին, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից բերման է ենթարկվել 36-ամյա Եվգենի Ս.-ն, որը Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կատարված ստուգումներով պարզել են, որ մայիսի 24-ին գողության կասկածանքով բերման ենթարկված 26-ամյա Արթուր Զ.-ն 2019 թ. նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՌԴ Կրասնոդար քաղաքի ՆԳ բաժնի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի (Կողոպուտը) հատկանիշներով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: