ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ

Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները Արարատի մարզի Արբաթ գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 30-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգված:
Ըստ 30-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը մարիխուանա է. կանեփը ցանել է տնամերձ հողամասում և պատրաստել իր օգտագործման համար։
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: