ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր Նորքի ոստիկանները քաղաքացու մոտ սառը զենք են հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Հուլիսի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանություն Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Նանսենի փողոցից սառը զենք կրելու կասկածանքով բերման են ենթարկել նույն փողոցի 20-ամյա բնակչի:
Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է երկաթե ծալովի մահակ:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: