Մանկավարժությունից՝ ծառայություն. 2024 թվականի լավագույն համայնքային ոստիկանը մայոր Հովսեփյանն է
2024 թվականի համայնքային ոստիկանության լավագույն տեսուչը՝ մայոր Գոռ Հովսեփյանը, հպարտությամբ է հիշում իր մուտքը ոստիկանության համակարգ: Սպորտի նկատմամբ սերը նախ նրան տարել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, այնուհետև՝ դպրոց:
Մայոր Հովսեփյանը համակարգում է 2016 թվականից: Նախ ծառայության է անցել ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում. այժմ՝ հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ է: Պատմում է, որ մանկավարժական փորձն ու գիտելիքները հատկապես անչափահասների հետ աշխատանքներում նրան շատ են օգնել։
Ծառայության ընթացքում՝ մայոր Հովսեփյանը բազմաթիվ պարգևներ է ստացել ինչպես խրախուսական, այնպես էլ գերատեսչական: Օրենքի պատվար և գերազանց ծառայության համար շքանշանների կողքին 2024 թվականի լավագույն տեսուչ մրցանակը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի։
Այսպիսին է 2024 թվականի լավագույն համայնքային ոստիկանը, որի հաջողության կարևոր գրավականը ոստիկանի ու մանկավարժի մասնագիտական ու անձնական որակների համադրությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում։