ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեծամորի ոստիկանները Մրգաշատ գյուղում թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Մեծամորի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 44-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում։
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները օգոստոսի 5-ին նշված տան հողամասում հայտնաբերեցին կանեփի 6 բույս և 1,5 կգ ճյուղեր։
Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը ցանել էր իր օգտագործման համար։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: