ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեծավանի հաստոցաշինական արտադրամասից կատարված գողությունը բացահայտվեց թարմ հետքերով

16.11.2020 16:53 Գողություն

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողները, համագործակցելով Աշտարակի բաժնի քրեական հետախույզների հետ, անձնական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցին:
Իրավապահները Աշտարակ քաղաքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տաշիրի բաժին բերման ենթարկեցին Մեծավան գյուղի երեք բնակչի:
Պարզվել է, որ նրանք նոյեմբերի 14-ին, ժամը 3-ի սահմաններում, պատուհանով մտել են Մեծավանի հաստոցաշինական արտադրամաս և գողացել սարքավորումներ:
Գողոնը հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: