ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեծամորի քրեական հետախույզները գողության շուրջ 30 դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով գողոնի մի մասը

30.12.2020 17:04 Գողություն

Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բնակվող 34-ամյա մի տղամարդ Մեծամորում գողություններ է անում։ Դեկտեմբերի լույս 29-ի գշերը շրջիկ ծառայություն իրականացնող օպերատիվ խումբը Մեծամորի թիվ 34 շենքի բակում կասկածվողին հայտնաբերեց ու բերման ենթարկեց բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածը բազմաբնակարան շենքերի շուրջ 30 նկուղից գողություն է արել՝ դռները բացելով տեխնիկական միջոցների գործադրմամբ։ Մեծամորի ոստիկանները հայտնաբերել են և՛ գործիքը, որով բացել է դռները, և՛ գողացված իրերի մի մասը։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: