ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենա էր փախցրել ու նույն օրը բռնվել

19.07.2018 11:32 ԱՄՏ-ի փախցնել
Մեքենա էր փախցրել ու նույն օրը բռնվել

Հուլիսի 18-ին ժամը 20.50-ին ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք Իջևանի Անկախության փողոցի 16 շենքի բակից փախցրել են «ՎԱԶ-21703» ավտոմեքենան:
Հուլիսի 18-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված օպեր. տվյալներն իրացնելիս, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Սպանդարյան փողոցի 2-րդ նրբանցքից ոստիկանություն բերման է ենթարկվել Հայկ Բ.-ն, ով խոստովանական բացատրություն է տվել, որ հուլիսի 18-ին ժամը՝ 2.30-ի սահմաններում, Անկախության փողոցի թիվ 13 շենքի մոտից, աջ կողային ապակին կոտրելու միջոցով փախցրել է մեքենան:
Նշված ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: