1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են մեքենաներից կատարված գողությունները

11.07.2019 15:23 Գողություն

Հուլիսի 10-ին, առավոտյան ժամը ութին, մայրաքաղաքի Նորաշխարհյան փողոցի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ գիշերը կոտրել են իրենց տան բակում կայանված «Օպելի» ապակին ու գողացել գազի բալոնը:
Քիչ ուշ նմանատիպ ահազանգ է ստացվել նաև Գոգոլի փողոցից: Տարեց մի կին հայտնում էր, որ գիշերը բակում կայանված որդու «Օպելի» ապակին կոտրել ու դարձյալ տարել են գազի բալոնը:
Մեկնել են Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երկու գողությունն էլ կատարել է Ուլնեցու փողոցի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ, որը նույն օրը, ժամը 22.30-ին, իրենց շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա հուլիսի սկզբներին Դրոյի փողոցում կայանված «Օպել Աստրա» մեքենայից գողացել է մարտկոցը: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, որ Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքից տարբեր օրերի տարբեր մեքենաներից գողացել է ևս երեք մարտկոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: