Կոմբինատից կատարված գողությունը բացահայտվեց
15.10.2019 12:01
Գողություն
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Կապանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի տարածքից գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 34-ամյա, 43-ամյա և 64-ամյա տղամարդիկ՝ վերջինիս վարած բեռնատար «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով, որը բարձված էր մոտ 1,5 տոննա մետաղի ջարդոնով:
Կրտսեր տղամարդը բացատրություն է տվել, որ ջարդոնը, առանց թույլտվության և որևէ մեկի գիտության, նույն օրը հավաքել են կոմբինատի տարածքից՝ հետագայում վաճառելու նպատակով:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: