ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի գործընկերների հետ համատեղ: Հունվարի 30-ին, ժամը 22։50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում ձերբակալվեցին Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում հաշվառված 40-ամյա մի տղամարդ և երկու երևանցի` 35-ամյա կին ու 42-ամյա տղամարդ: Վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Մալաթիայի բաժին:
Հարթավանում հաշվառված 40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի քան 16 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված:
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
40-ամյա տղամարդը ձերբակալվել է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: