1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեթամֆետամին, սուբուտեքս ու մարիխուանա․ ՔՈ ԹԱՇԴՊ վարչության հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պաքարի վարչութունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մի քաղաքացի երրորդ անձի խնդրանքով Երևանում հանդիպել է Հ. Մ.-ին, նրանից ստացել թմրամիջոց` այն խնդրողին փոխանցելու նպատակով, և նոյեմբերի 21-ին մեքենայով ուղևորվել է Գորիս քաղաքի ուղղությամբ:
Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառոյողների հետ համատեղ: Սիսիանում գտնվող մաքսատան մոտ ավտոմեքենան կանգնեցվեց և տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ձերբակալվեց:
Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ նոյեմբերի 22-ին կատարված խուզարկությամբ ավտոմեքենայում հայտնաբերվեց թղթով փաթեթավորված մեթամֆետամինի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված:
Մինչ քննչական գործողություններ էին ընթանում` նոյեմբերի 26-ին ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ստացան օպերատիվ նոր տեղեկություն, ըստ որի` Հ. Մ.-ի որդին բնակարանում պահվող թմրամիջոցի պարունակությամբ պայուսակը հանել է տնից և նետել Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցին հարակից ձորակը:
Դեպքի վայրի զննությամբ նշված պայուսակում հայտնաբերվեցին 28 գրամ՝ մարիխուանայի ու մոտ 16 գրամ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածներ, նաև «B2» գրառմամբ սուբուտեքս թմրամիջոցի նմանվող 15 ու կես հաբ:
Քրեական վարույթի շրջանակում բնակարանի խուզարկության ժամանակ Հ. Մ.-ն հայտնել է, որ ձորակում հայտնաբերված զանգվածները թմրամիջոց են, պատկանում են իրեն, և որդին դրանք նետել է իր ցուցումով:

Հ. Մ.-ն ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: