ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գետնանցումում բջջային հեռախոս էր գողացել ու բռնվել. մետրոպոլիտենի ոստիկանների բացահայտումը

03.11.2021 18:14 Գողություն

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում Լերմոնտովո գյուղի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ մետրոյի կայարաններից մեկի գետնանցումում գրպանից գողացել են բջջային հեռախոսը:
Համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզները և ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները բացահայտեցին հանցագործությունը՝ գողություն կատարելու կասկածանքով մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկելով նախկինում դատապարտված, 34-ամյա մի տղամարդու։
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: