ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ սառը զենք են հայտնաբերել

Հուլիսի 20-ին, ժամը 18.50-ի սահմաններում, ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սառը զենք կրելու կասկածանքով, մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումից բաժին բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են կռփազենք։ Այն առգրավվել է դատատեխնիկական փորձաքննության ուղարկելու համար։ Կատարվում է քննություն։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: