1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտվել է Մեղրաձոր գյուղում կատարված ավազակությունը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

25.01.2019 18:39 Ավազակություն

Հունվարի 4-ին, ժամը 22.55-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում տարեց տանտիրուհուն դանակով սպառնացել են և թալանել:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 22.00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ մտել են 82-ամյա կնոջ տուն, և դանակի սպառնալիքով հափշտակել գումար ու ոսկյա զարդեր:
Հունվարի 5-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի՝ ավազակության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործը:
Հունվարի 24-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ համատեղ, պարզել են, որ տարեց կնոջ նկատմամբ ավազակային հարձակում են կատարել հրազդանցիներ՝ 25-ամյա Դավիթ Փալանջյանը և 26-ամյա Սահակ Խաչատրյանը, որոնք նույն օրը, ժամը 13.25-ին, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 10 ավագ դպրոցի մոտից բերման են ենթարկվել բաժին և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված իրերը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: