ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Միլիոններ՝ հանուն գրպանի, հիմնարկի հաշվին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ հիմնարկություններից մեկի մենեջերը 2013-2014 թթ. ընթացքում վաճառել է տարբեր խանութների մատակարարելու համար իրեն վստահված պլաստմասե խողովակները և յուրացրել վաճառքից ստացված գումարը` պատճառելով 14.428.000 դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ փետրվարի 13-ին Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: