1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի նիստում քննարկվել են էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման հարցեր

Բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի նիստում քննարկվել են էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման հարցեր

ՆԳ նախարարությունում փետրվարի 12-ին տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը։
Մասնակցում էին ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Օրակարգում «Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման կիրարկելիության, համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը վերաբերող հարցերն էին։
Աշխատանքային խմբի ղեկավար, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ նման ձևաչափով քննարկումները կարևոր հարթակ են թե՛ ոլորտային խնդիրների վերհանման, թե՛ բռնության դեպքերին արձագանքելու գործիքակազմի շարունակական կատարելագործման համար։
Գեորգի Խաչատրյանը ներկայացրել է էլեկտրոնային հսկողության միջոցների վերաբերյալ միջազգային փորձը, սարքավորումների ֆունկցիոնալությունն ու կիրառման ճկունությունը։ Սարքավորման տեսակի ընտրության փուլում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բռնության ենթարկված անձանց կրկնակի զոհականացման ռիսկերը նվազեցնելու հնարավորություններին։
Մասնակիցները կարևորել են էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման հստակ չափորոշիչների սահմանման անհրաժեշտությունը։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերով ռիսկի գնահատման թերթիկի մշակման և անհետաձգելի միջամտության որոշումների կիրառման ընթացքում հանդիպող խնդիրներին։
Մասնակիցները ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ընտանիքում բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների կիրառումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով շեշտել են վերհանված խնդիրների լուծման կարևորությունը:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումները շարունակական են: