LՐԱՑՎԱԾ. Ոստիկանները բացահայտել են Աշտարակում տեղի ունեցածը /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/
Հուլիսի 8-ին, ժամը 12-ի սահմաններում, Աշտարակի ավտոկայանում վիճաբանություն է եղել:
Ոստիկանության օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցե և կանխել հետագա զարգացումները: Դեպքի վայրում ոստիկանները պարզել են, որ, Երևանյան 13 հասցեի դիմաց վիճաբանություն է եղել մի քանի քաղաքացիների միջև, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոց է արձակել:
 Ոստիկանները երկու կասկածյալներին՝ մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել ոստիկանություն:
 Իրավապահների միջոցառումներով ճշտվել է միջադեպի բոլոր մասնակցների ինքնությունը: Ժամեր անց երրորդ անձին ոստիկանները հայտնաբերել են Երևանում և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:
 Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու և միջադեպի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
 Նշանակվել են փորձաքննություններ:
 Կատարվում է քննություն:
ԼՐԱՑՎԱԾ.
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակ քաղաքում հայտնաբերվել է միջադեպի մասնակից 4-րդ անձը: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					