ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

07.04.2025 17:47 Միջոցառումներ

Մարտի 31-ից ապրիլի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 123 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 302 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 5, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 229, վարելիս հեռախոսից օգտվելու՝136, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 50 և 1251 այլ իրավախախտումներ։
112 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 214-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 63-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 91-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 78 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների16008 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 258 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 199, առանց վարորդական իրավունքի վկայականի՝746, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝
87, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 3978, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 186, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 417, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 600, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 57, արագության գերազանցման՝ 2153 և 4496 այլ իրավախախտումներ։
417 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1936-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 545-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 8-ը՝ բեռնատարներ, 238-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 51 անձ։