Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4304 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 135 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 296 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 364, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 302, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 178, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 494 և 1597 այլ իրավախախտումներ։ 114 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 114-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 63-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 152-ը՝ թաղանթապատված կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 95 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13019 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 232 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 240, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 867 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 70, չամրակապված վարելու՝ 2673, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 269, վարելիս հեռախոսից օգտվելու՝462, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 23, արագության գերազանցման՝ 1659 և 3662 այլ իրավախախտումներ։ 500 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1590-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 447-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 36-ը՝ բեռնատարներ, 193-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 51 անձ։