Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Սեպտեմբերի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4384 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 169, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 257 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 415, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 310, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 238, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 455 և 1679 այլ իրավախախտումներ։ 113 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 128-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 77-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 219-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 86 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11989 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 294 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 228, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 874 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 68, չամրակապված վարելու՝ 2467, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 256, վարելիս հեռախոսից օգտվելու՝404, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 27, արագության գերազանցման՝ 1439 և 3378 այլ իրավախախտումներ։ 408 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1539-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 388-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 15-ը՝ բեռնատարներ, 232-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 37 անձ։