Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Հոկտեմբերի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4566 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 130 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 184, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 301 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 49, չամրակապված վարելու՝ 1228, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 247, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 149, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 491 և 1249 այլ իրավախախտումներ։ 145 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 129-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 44-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 206-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 80 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13206 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 238 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 231, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 805 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 79, չամրակապված վարելու՝ 3034, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 314, վարելիս հեռախոսից օգտվելու՝466, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 21, արագության գերազանցման՝ 1839 և 3583 այլ իրավախախտումներ։ 424 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1416-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 574-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 31-ը՝ բեռնատարներ, 185-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 36 անձ։