1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ խորհրդատու Դեն Օ՝Դոնելի գլխավորությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ոստիկանության շտաբի և ինֆորմացիոն կենտրոնի ծառայողներ:
Ողջունելով հյուրերին՝ Նելլի Դուրյանը բարձր գնահատեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել:
Այնուհետև հյուրերին ներկայացվեց ոստիկանությունում իրականացվող աշխատանքները՝ անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների ու հանցագործությունների արդյունավետ կանխարգելման, նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու եւ իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Ներկայացվեց նաև ոստիկանությունում վիճակագրության վարման գործընթացը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեն Օ՝Դոնելն իր հերթին ներկայացրեց անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների հաշվառման միջազգային չափորոշիչները, որոնք կարող են նպաստել վիճակագրության վարման և վերլուծության գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել աշխատանքները` առկա ակտիվ համագործակցության միջոցով լավագույն արդյունքներ ստանալու նպատակով: