ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստ Մինսկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սեպտեմբերի 2-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական` 43-րդ նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի օրակարգում դրված էին ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացում, տեղեկատվության փոխանակման գործընթացի ակտիվացում:
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարները հանդիպում ունեցան Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ, ով դրական գնահատեց ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ մարմինների աշխատանքը:
Այցի շրջանակներում տեղի ունեցան նաև մի շարք երկկողմ բանակցություններ: