ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մասնագիտական պարապմունք ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մասնագիտական պարապմունք ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 


Օգոստոսի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական մասնագիտական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը:
Մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների պետերը:
Օրակարգի թեմաներն էին՝ «Համակարգչային տեխնոլոգիաները, ցանցերը, տեղեկատվական անվտանգության խնդիրները, տեխնոլոգիաների կիրառումը ՀՀ ոստիկանության համակարգում» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի առանձնահատկությունները»:
Քննարկվող հարցերի շուրջ զեկուցումներով հանդես եկան ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության 3-րդ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Պողոսյանը և ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վահագն Հարությունյանը:
Օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ ծավալված քննարկումներից հետո ցուցումներ տրվեցին տվյալ ոլորտներում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: