18-ամյա մրգաշատցին թմրամիջոց էր պատրաստում. Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 18-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: Սեպտեմբերի 19-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի բաժին:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 75 գրամ կանեփանման զանգված:
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատրաստել է վայրաճ կանեփից։ Մրգաշատի բնակիչ 18-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: