1-02
ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am
 
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 
 
ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am
 
ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 
 

 
 
 

 

 

Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների խնդիրներով մտահոգ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների խնդիրներով մտահոգ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, նրանց հետ կապված խնդիրների լուծման, միասնական աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:
Նիստին մասնակցում էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի», պետական տարբեր շահագրգիռ կառույցների, այդ թվում, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների պետեր:
Ողջունելով ներկաներին, ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ներկայացրեց նիստի ընթացքում քննարկվելիք հարցերը, որոնք վերաբերում էին 2018 թ-ի անցած ժամանակահատվածում մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների ու նրանց ընտանիքների հետ տարված աշխատանքներին:
Վարչության պետը նշեց, որ չնայած ծավալած աշխատանքներին` խնդիրը պահանջում է բոլոր շահագրգիռ կառույցների ջանքերը, որպեսզի Հանրապետությունում նվազի մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող անչափահասների թիվը:
Ներկայացվեցին նման երեխաների հայտնաբերման, դրա հետ կապված խնդիրների լուծման և միասնական աշխատանքների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, քննարկվեցին անչափահասների մուրացկանությամբ զբաղվելու, նրանց առողջական վիճակի, խնամքն ու դաստաիարակությունը կազմակերպելու, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:
Առաջարկներով հանդես եկան աշխատանքային խմբի անդամները:
Քննարկումների արդյունքում կարևորվեց առկա խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը: