1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ստուգայց-շրջագայություններ՝ մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաներ հայտնաբերելու նպատակով

18.04.2022 12:40 Միջոցառումներ

Ապրիլի 12-ից 14-ը ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հարցերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ծառայողների նախաձեռնությամբ, մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների, ինչպես և նրանց հակաիրավական գործունեության մեջ ներգրավող անձանց հայտնաբերելու նպատակով, Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում կազմակերպվեցին կանխարգելիչ ստուգայց-շրջագայություններ: Շրջայցերին մասնակցում էին պարեկներն ու տարածքային բաժինների ծառայողներ:
Եռօրյա միջոցառման ընթացքում մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները հայտնաբերված մուրացիկ անչափահասների հետ անհրաժեշտ աշխատանք իրականացրին՝ մուրացկանությամբ զբաղվելու պատճառները վեր հանելու և կանխարգելիչ մեխանիզմներ մշակելու նպատակով:
Միջոցառման խնդիրն էր ուսումնասիրել նմանօրինակ վարքի պատճառները, նրանց ընտանիքների սոցիալական վիճակը` հետագայում շահագրգիռ կառույցների հետ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Կանխարգելիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: