ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մուշի քրեական հետախույզները սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել: Ձեռնարկված միջոցառման արդյունքում մայիսի 30-ին, ժամը 22.50-ին, Գյումրի քաղաքի Շիրակացու և Մանուկյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց 31-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փոշենման զանգվածով փաթեթ: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը «ալֆա փի-վի-փի» է, այլ խոսքով՝ սինթետիկ թմրամիջոց, որը գնել էր «տելեգրամի» միջոցով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: