ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էր ընկերոջ պապի մեքենան ու վաճառել. Մուշի ոստիկանների բացահայտումը

17.12.2021 15:20 ԱՄՏ-ի փախցնել

Դեկտեմբերի 14-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի մի բնակիչ ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Շչեդրինի փողոցից առևանգել են իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան:
Օպերատիվ խումբը նշված փողոց մեկնեց։ Քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի 19-ամյա մի բնակիչ։ Հաղորդումից մեկ ժամ անց կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին։
Պարզվեց՝ նա ընկերոջ պապի «Ֆոլքսվագենն» առևանգելու նպատակով նախապես մեքենայից վերցրել էր պահեստային բանալին և դեկտեմբերի 14-ին փախցրել մեքենան։ Նույն օրը մեկնել էր Երևան և 400 դոլարով ու 50 հազար դրամով վաճառել մեքենան։
Դեկտեմբերի 15-ին, ժամը 7-ի սահմաններում, «Ֆոլքսվագենը» Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել ու տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: