1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մուշի ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին երկու ժամում

24.11.2021 12:10 Գողություն

Նոյեմբերի 19-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում տվեց մի կին: Նա հայտնեց, որ ցերեկվա ժամը չորսից հինգը 81-ամյա մայրը բացակայել է տնից, իսկ վերադառնալով՝ տեսել է, որ մուտքի դռան ապակին կոտրված է: Տնից գողացել էին փող ու իրեր:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, ձեռնարկեց անհրաժեշտ միջոցառումներ: Քրեական հետախույզներին հաջողվեց արագ ստանալ օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին նույն օրը: Ահազանգից երկու ժամ անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 24-ամյա երիտասարդ, ապա նաև նրա 28-ամյա ընկերը: Ըստ օպերատիվ տեղեկության` հենց ընկերն էլ մտել էր թոշակառու կնոջ տուն: Երիտասարդը հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են իրեր, որոնք, նախնական տեղեկությամբ, հանցագործության գործիքն են:
Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է: Երկուսն էլ ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: