ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկվել են տներ, հայտնաբերվել հրազեններ ու թմրամիջոց․ Մուշի ոստիկանների բացահայտումը

Մայիսի 11-ին ոստիկանության Մուշի բաժնի ՀՈ բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գյումրու Մադոյան և Հալաբյան փողոցների երկու բնակիչ ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են պահում։ Հարուցվեցին քրեական գործեր, որոնց շրջանակներում մայիսի 12-ին կատարվեցին խուզարկություններ։ Գյումրու Հալաբյան փողոցի 41-ամյա բնակչի տանը հայտնաբերվեցին գործարանային համարով երկփողանի հրացան, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ։ Մադոյան փողոցի 24-ամյա բնակչի տան խուզարկությամբ էլ հայտնաբերվեց ատրճանակ, «Մակարով» ատրճանակի պահունակ, ինքնաձիգի փամփուշտներ, մարիխուանայի նմանվող մոտ կես կիլոգրամ զանգված, կանեփի սերմ և 85 ցողուն, նույն բուսատեսակի չորացված 980 գրամ զանգված և այլն։
Բնակարաններում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքն ու թմրամիջոցի նմանվող զանգվածներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: