ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության տարածքային բաժինների պետերի հերթական մասնագիտական պարապմունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության տարածքային բաժինների պետերի հերթական մասնագիտական պարապմունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 11-ին տեղի ունեցավ ոստիկանության տարածքային բաժինների պետերի հերթական մասնագիտական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Խոսելով հետախուզման մեջ գտնվող եւ անհայտ կորած անձանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումների արդյունավետության բարձրացման մասին` Հունան Պողոսյանը կարեւորեց ոստիկանության տարբեր ծառայությունների համագործակցությունը:
Հետախուզման մեջ գտնվող անձանց անձնագրավորման առանձնահատկությունների, ինչպես եւ հետախուզման մեջ գտնվող անձի կողմից անձնագրային ծառայություն դիմելիս անձնագրային ծառայության եւ ոստիկանության տարածքային բաժնի համագործակցության մասին խոսեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ Իսկ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանը ներկայացրեց ոստիկանության պրոֆիլակտիկայի ստորաբաժանումների կողմից իրականացվող հետախուզական աշխատանքները։
Ավարտին ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց տարածքային բաժինների պետերին։