ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 139 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: 

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 64 կարգապահական տույժեր.
- հայտարարվել է նկատողություն` 13,
- հայտարարվել է խիստ նկատողություն` 44,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 1,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 6:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 3 նյութեր:


Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում` ուսումնասիրվել և ամփոփվել են.
- ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը,
- ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:
Այսպես.

- 2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակցությամբ կատարվել են 336 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով ծառայողների նկատմամբ կիրառվել են 228 կարգապահական տույժեր (որից 9-ը` ազատում ՀՀ ոստիկանությունում ծառայությունից):

 - ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 12 քրեական գործեր 20 անձի վերաբերյալ: 

4 անձի վերաբերյալ 4 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով:

2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 1 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկա-նության 5 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 3 նյութեր: 

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 1 ծառայողի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով, իսկ 4-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

 ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ